211652_close_icon
views-count4728 դիտում article-date 10:45 01-08-2015

Պատգամավոր Բրլիանտի Արշակը փողին փող չի ասում. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Բրլիանտի Արշակ» մականունով պատգամավոր Արշակ Մխիթարյանը նախորդ տարի անշարժ գույքի առուվաճառքի մի քանի գործարք է իրականացրել 262 միլիոն դրամի (կես միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ: Մխիթարյանը մասնավորապես 120 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է գնել եւ նույն տարում էլ վաճառել, ինչպես նաեւ 100 միլիոն դրամով գնել է երկու բնակարան, 41 միլիոնով էլ վաճառել եւս մեկը: ԲՀԿ-ական պատգամավորը 1,7 միլիոն դոլարի չափով տոկոսով փող ունի տված: Նրա բանկային հաշվին առկա են 15 միլիոն դրամի եւ 3,6 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ: 2012 թվականին պատգամավորի մանդատը ստանձնելիս Արշակ Մխիթարյանը հայտարարագրել է 2 բնակարան Երեւանում, 1 հողամաս Դիլիջանում եւ երկու մեքենա: Այդ տարի նա հայտարարագրել էր 4,3 միլիոն դրամական միջոցներ: Հիշեցնենք, որ Արշակ Մխիթարյանը ԲՀԿ շարքերը համալրել է 2007 թվականին, իսկ մինչ այդ խորհրդարանում ներկայացրել է ՕԵԿ-ը: Նա իր գործունեությամբ ընդհանրապես օրենսդիր եւ օրենսգիր չէ. գործարար է՝ պարլամենտ է եկել, իսկ հիմնական զբաղմունքը ադամանդի բիզնեսն է: Ժամանակին նրան է պատկանել Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Դայմոնդ» ոսկու սրահը»:

Նմանատիպ նյութեր