64516 դիտում
22:37 01-06-2015
Փողին փող չասող, խմած վիճակում մեքենա վարած 23-ամյա երիտասարդը խնդրանքով դիմում է ՃՈ պետին, որպեսզի տուգանքը մարի 6 ամսվա ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և որ ամենակարևորն է` ոչ սթափ (խմած) վիճակում մեքենա չվարեն, քանի որ դա առաջին հերթին բխում է հենց վարորդի շահերից և միայն ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում հանրապետությունում վերջին ամիսների ընթացքում հայտնաբերվել է 5 տասնյակից ավելի խմած վարորդներ, որոնց եթե ՃՈ աշխատակիցները չհայտնաբերեին, ապա նրանք պատուհաս էին դառնալու և իրենց և մյուս քաղաքացիների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 29-ին ժամը 05:20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանն ու տեսուչ Արսեն Հակոբյանը ծառայություն իրականացնելու ժամանակ նկատում են, որ Մաշտոցի պողոտայով ընթացող ВАЗ 21012 մակնիշի 77 RS 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում է մանևրելով:
ՃՈ աշխատակիցները բարձրախոսով հորդորում են, որպեսզի վարորդը մեքենան կայանի թույլատրելի հատվածում, սակայն նա «գող կատվի» նման փորձում էր դիմել փախուստի, բայց ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբևէ չի սխալվում` «Գողի ու նրա օրը 40 օր է»:
Տեսուչները կանգնեցնում են նրան, կարողանում են ստիպել, որ նա կանգնի և վարորդը` Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա Գոռ Հովհաննիսյանը ենթարկվում է բժշկական փորձաքննության: Պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ. Հովհաննիսյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության` տուգանվելով100 000 դրամի չափով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հիվանդանոց տեղափոխելուց նրան նկարահանում էինք, նա միայն արտահայտվում էր` ասելով. «Սաղ կայֆոտա, պռոբլեմ չունեմ, ես էն տղեն եմ, որ փողին փող չէմ ասում» և էլի մի քանի անհոդաբաշխ բառեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «փողին փող չասող լավ տղեն» պատրաստվում է դիմում գրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին` խնդրելով, որ 100 000 դրամը վճարի 6 ամսվա ընթացքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի բնակիչ Ռոմիկ Պարունակյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+