211652_close_icon
views-count6803 դիտում article-date 09:06 30-07-2015

Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում, երբ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էր, թե իր որդին կապ չունի մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծելու պատմության հետ: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հավաստիացրել էր, թե իբր իր որդին` Տիգրան Խաչատրյանը, այդ միջադեպի ժամանակ Երևանում է եղել: Բայց այսօր նրա որդին այդ գործով կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ մարզպետը ստում էր: Եվ այն փաստը, որ պաշտոնյան կարող է անկաշկանդ սուտ խոսել, վտանգավոր է ինչպես ՀՀ քաղաքացիների, սյունեցիների, այնպես էլ նրա գործընկեր պաշտոնյաների համար: Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պետք է որ մտահոգի այն փաստը, որ իրենց կուսակից ընկերն առանց կաշկանդվելու ստում է՝ մոլորեցնելով նաև իրենց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր