Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով Ս. Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց 2013 թվականի հունիս ամսին՝ իր տան մոտ Բուդաղյանների հետ տեղի ունեցած հայտնի ողբերգական միջադեպից հետո: