2398 դիտում
10:48 10-06-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ կոմիտե գնալու առիթը եղել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը:
Թե ինչ զրույց է եղել քննիչների ու նրանց ղեկավարների եւ մարզպետի միջեւ, բնականաբար, մեզ չհաջողվեց պարզել, բայց ուշագրավ զուգադիպությամբ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց: Համաձայն դրա՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով երկու անձ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Թե ովքեր են ձերբակալվածները, կոմիտեն չի գաղտնազերծել: Հավանաբար, մարզպետի որդին չկա նրանց մեջ, այլապես անհնար կլիներ այդ փաստը թաքցնել: Հետաքրքիր է, թե ում գլխին է, ի վերջո, կոտրվելու աղմկահարույց պատմությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
6845 դիտում
09:06 30-07-2015
Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում. «Ժողովուրդ»
8044 դիտում
12:23 25-09-2014
Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
2178 դիտում
09:57 21-01-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են