Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ
«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, շարունակում է կադրային փոփոխություններ անել: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազգականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:
Հիշեցնենք, որ գորիսեցները նույնիսկ բաց նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի, Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ: Նրա հոբբին առևտուրն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։