211652_close_icon

Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»

views-count3517 դիտում article-date 08:00 30-07-2015
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք է վճարեն փոքրերը: Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ հիմնական անկումը բաժին է հասնում խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերին, այդ թվում՝ ԱԱՀ-ին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր