211652_close_icon
views-count1738 դիտում article-date 14:49 11-05-2023

Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով

Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Օրինակ 2016-ին ԶՊՄԿ-ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023-ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում 2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016-ին միասին վերցրած»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։

«2017-ին ընկերությունը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ, 2018-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարծ հարկերը դարձել են 50,2 մլրդ դրամ, մոտ 3 անգամ աճ են արանագրել: Հետաքրքիր է, որ 2019 և 2020թթ-ին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ-ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։

2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։

Հետո 2021-ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին Կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին միասին վերցրած:

«2013-2017 թթ ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022 թթ վճարել է 345 մլրդ դրամի հարկ, աճը կազմել է 228 տոկոս»,-ասասց վարչապետը:

Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։

Նմանատիպ նյութեր