4494 դիտում
09:15 31-07-2015
Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է հայազգի քրեական հեղինակություն. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին՝ անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա:
Թե ինչն էր քրեական հեղիկանության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:
«Թե ով է «զակազ» տվել Սարգսին, ցավոք, հիմա մեզնից եւ ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որորոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ Ախալքալաք էր եկել: Բայց թե ինչ ու կոնկրետ ում հետ, չեմ հարցրել, հետաքրքրվել. Ինքը «վաբշե» իր անձնականի մասով շատ փակ էր: Կարծում եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած ռազբորկաների արդյունքն է այս դաժան սպանության պատճառը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
19:38 17-04-2015
Հուշաքարի բացման արարողություն՝ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում
7967 դիտում
10:10 14-10-2016
Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»
3402 դիտում
09:48 24-03-2016
Մարգարիտ Եսայանը խանդո՞ւմ է Նաիրա Զոհրաբյանին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1063 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»