1595 դիտում
12:45 28-07-2015
Անդրեյ Կանչելսկիս. Ինչ որ շատ են խոսում «Սպարտակից», հազիվ 5-6-րդ տեղերի համար պայքարի
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Ռուսաստանի նոր մեկնարկած առաջնության չեմպիոնի հավակնորդների մասին:
«Զենիթն» ու ԲԿՄԱ-ն այն թիմերն են, որոնք կպայքարեն ոսկե մեդալների համար: Դրանք երկրում միակ թիմերն են, որոնք հավակնում են 1-ին տեղին:
«Սպարտակի» խաղում առայժմ ինչ որ առանձնահատուկ բան չեմ տեսնում: Ընդհանրապես, ինձ թվում է, որ մենք շատ ենք խոսում «Սպարտակից: Ի՞նչ է, մենք ուրիշ թիմեր չունե՞նք:
Բոլորը գոռում են՝ «Սպարտակ», «Սպարտակ», բոլորից առաջ են, իսկ ես կարծում եմ, որ հազիվ պայքարեն 5-6-րդ տեղերի համար», ասել է Կանչելսկիսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երկու տուրից հետո «Սպարտակը» 4 միավորով «Ռոստովի» հետ կիսում է 4-5-րդ տեղերը:
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
09:01 09-07-2015
Արազ Օզբիլիզը կարող է հեռանալ «Սպարտակից»
2164 դիտում
16:53 18-01-2016
Դմիտրի Ալենիչև. Օզբիլիզն ինքն է ցանկանում հեռանալ «Սպարտակից»
Այս բաժնից
2788 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3886 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2845 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը