1366 դիտում
21:02 04-09-2023
«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան․ aravot.am
Aravot.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։ «Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․«Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»