Արազ Օզբիլիզը կարող է հեռանալ «Սպարտակից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է այս ամռանը հեռանալ Մոսկվայի «Սպարտակից», հայտնում է TACC-ը:
«Այս պահին «Սպարտակը» Օզբիլիզի տրանսֆերի վերաբերյալ մի քանի առաջարկ ունի: Խաղացողը կարող է արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը», հայտնել է ակումբի անանուն աղբյուրը:
Հիշեցնենք, որ Օզբիլիզը «Սպարտակ» էր տեղափոխվել 2013 թվականին` Կրասնոդարի «Կուբանից»: Մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 28 խաղ, դարձել 3 գոլի հեղինակ: