211652_close_icon

Ողբերգություն չի լինի, եթե Սպերցյանը մնա ՌՊԼ-ում․ Կանչելսկիս

views-count1108 դիտում article-date 21:50 29-08-2025
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին։

«Սպերցյանի ներուժն ակնհայտ է բոլորի համար։ Նա խաղացող է, ով իր խաղային մակարդակով գերազանցում է ՌՊԼ-ն և կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել։ Կցանկանայի, որ Էդուարդը տեղափոխվեր եվրոպական ուժեղ առաջնություն՝ ակումբ, որը մասնակցում է եվրոգավաթներին։

Հաշվի առնելով, որ ՌՊԼ-ից հետո Եվրոպայում հաստատվելը հեշտ չէ, պետք է փորձել՝ համոզվելու համար։ Եթե Սպերցյանը մնա ՌՊԼ-ում ամբողջ կարիերայի ընթացքում, դա ողբերգություն չի լինի։

Այնուամենայնիվ, ես կցանկանայի նրան տեսնել ավելի ուժեղ առաջնություններում», — նշել է Կանչելսկիսը։

Հավելենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում ներկայումս առաջատարը «Կրասնոդարն» է, երկրորդ տեղում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն, երրորդում՝ «Լոկոմոտիվը»։ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ի վեց խաղում խփել է 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր