4267 դիտում
13:07 28-07-2015
Հրաշքով կենդանի մնացած փոքրիկին վիրահատություն է անհրաժեշտ. ծնողները դիմում են բարի մարդկանց. տեսանյութ
Արթուր Սամվելի Մովսեսյանը ծնվել է 2011թվականին Երևանում: 37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում: Կատարվել է գլխի վիրահատություն, որի հաջողության շանսը կազմել է ընդամենը 1տոկոս:
Երեխան կենդանի է մնացել, սակայն կորցրել է օրգանիզմի որոշակի ֆունկցիաներ՝ չի նստում, չի կանգնում, չի քայլում, չի խոսում, ռեակցիան շատ թույլ է, ուշ է արձագանքում, կարծես լսողությոունն է թույլ, բայց ուղղակի արձագանքն է ուշանում: Հայաստանի մասնագետները դժվարանում են բուժման հարցում և ծնողներին խորհուրդ են տալիս երկրից տանել երեխային Եվրոպա՝ պնդելով, որ այնտեղ ճշգրիտ հետազոտությունների և վերականգնողական բուժումների արդյունքոմ երեխայի մոտ ֆունկցիաները կվերականգնվեն:
Սկզբնական հետազոտության և վերականգնողական բուժման համար Մովսեսյանների ընտանիքին անհրաժեշտ է [b]17000 Եվրո[/b]:
Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին դուրս գալ այս վիճակից, նրա հոր՝ Սամվել Մարտինի Մովսեսյանի անունով
Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ ՝
[b]15110013592650100 ՀՀ դրամ,
1510013592650101 ԱՄՆ դոլար,
1510013592650149 Եվրո,
1510013592650158 ՌԴ ռուբլի:
SWIFT CODE: ARMCAM22:[/b]
Արթուրի մայրիկի՝ Նինայի հեռախոսահամարն է՝+[b]37499 344 990[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1979 դիտում
16:43 11-05-2015
Փոքրիկին շտապ անհրաժեշտ է դրական 3-րդ կարգի արյուն և վիրահատություն արտերկրում. տեսանյութ
2466 դիտում
16:27 17-09-2015
5-ամյա փոքրիկին վիրահատելու համար $2500 է անհրաժեշտ, որը ծնողները չունեն. տեսանյութ