ՈւԵՖԱ-ն վաճառել է Եվրո-2016-ի տոմսերի առաջին խմբաքանակը
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Եվրո-2016-ի տոմսերի ձեռք բերման հայտ ներկայացրած բոլոր երկրպագուներին արդեն տեղեկացրել են իրենց հայտերի ճակատագրի մասին:
Տոմսերի վաճառքի կայքի միջոցով ստացվել է 11,2 միլիոն հայտ: Այն երկրպագուները, որոնց հայտերը վիճակահանության արդյունքում բավարարվել են, արդեն վճարել են տոմսերի համար:
Տոմսերի վաճառքի առաջին փուլի ավարտը չի նշանակում, որ այսուհետ տոմսեր հնարավոր չի լինի ձեռք բերել:
Դեկտեմբերին Եվրո-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո կմեկնարկի 24 հավաքականների երկրպագուների շրջանում տոմսերի իրացումը: