Եվրո-2016-ի խաղերի տոմսերի 99 տոկոսն արդեն վաճառված է
ՈւԵՖԱ-ի` միջոցառումների հարցերով տնօրեն Մարտին Կալենը հայտնել է Եվրո-2016-ի տոմսերի իրացման և մրցաշարի կազմակերպչական հարցերի մասին:
«Այսօրվա դրությամբ տոմսերի 99%-ը վաճառված է: Մնացել է ընդամենը 8 հազար տոմս` մի քանի խաղի համար:
Լիլում, Մարսելում և Նիցայում մենք փոխել ենք տվել խոտածածկը: Այժմ դրանք լավ վիճակում են: Մարզադաշտերի շուրջ անվտանգության նոր միջոցներ են տեղադրվել, ինչը այս մրցաշարի համար շատ կարևոր է:
Երկրպագուներին կխնդրեինք վաղօրոք գալ, այլ ոչ թե` վերջին րոպեին: Մարզադաշտի տարածքում զվարճանքներ կան, կարելի է նաև մեծ էկրաններին դիտել զուգահեռ հանդիպումները», ասել է Կալենը: