ՈւԵՖԱ-ի` կոմունիկացիաների հարցերով բաժնի ղեկավար Պեդրու Պինտուն հայտնել է Եվրո-2016-ում կազմակերպության եկամուտների մասին:
Մրցաշարի եկամուտները կազմել են 1,93 մլրդ եվրո: Այն դեպքում, երբ անցկացման համար ծախսվել է 1,1 մլրդ եվրո: Այսպիսով, Եվրոպայի այս առաջնությունում ՈւԵՖԱ-ն վաստակել է 830 մլն եվրո:
Եվրոպայի առաջնությունը անցնում է Ֆրանսիայի 10 քաղաքում` Փարիզում, Սեն-Դենիում, Լիլում, Բորդոյում, Սենտ-Էտյենում, Լիոնում, Մարսելում, Թուլուզայում և Նիցայում:
Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին` Սեն-Դենիում, որտեղ կհանդիպեն Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները: