Եվրո-2020-ի տոմսերի համար երկրպագուները 19,3 մլն հայտ են ներկայացրել՝ վաճառքի առաջին փուլում, դրանով նոր ռեկորդ սահմանելով: Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան Եվրո-2016-ի նույն փուլում:
Եզրափակիչ խաղի համար, որը «Ուեմբլի» ստադիոնում կայանալու է 2020 թվականի հուլիսի 12-ին, 1,9 մլն տոմսի հայտ է ներկայացվել: Եվրո-2020-ի եզրափակչի տոմսերի պահանջարկը երկու անգամ ավելի է, քան՝ Եվրո-2016-ի, որը տեղի ունեցավ Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:
2019-ի հուլիսի վերջում կկայանա վիճակահանությունը: Տոմսերի հայտ ներկայացնելու հաջորդ հնարավորությունը կլինի 2019թ. դեկտեմբերին՝ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունից հետո: