5770 դիտում
20:14 22-07-2015
34-ամյա Լիանան ոստիկանական բաժանմունքում հայհոյել է ոստիկաններին եւ ոչ միայն
34-ամյա Լիանա Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում դրսեւորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ շուրջ 15 րոպե վիճաբանել է ոստիկանության աշխատակիցների հետ, տվել հայհոյանքներ, որով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:Լ
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
19:19 04-03-2014
Ծեծկռտուք երևանյան ակումբում, բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են հայհոյել ոստիկաններին
Այս բաժնից
2317 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
754 դիտում
16:58 04-02-2025
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը