«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի վրա 100 մլն եվրո կծախսի
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելու համար «Մանչեսթեր Յունայթեդից» միանվագ կստանա 8 մլն եվրո հավելավճար, հայտնում է Bild-ը:
Մխիթարյանի աշխատավարձը անգլիական ակումբում կկազմի 12,5 մլն եվրո, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 42 մլն եվրո:
Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը մանկունյանցիների վրա կարժենա 100 մլն եվրո: Գործարքը կկայանա այս շաբաթ, թեպետ «Բորուսիան» արդեն պաշտոնապես հայտարարել է ակումբների միջև պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 27 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» «Բորուսիա» էր տեղափոխվել 2013 թվականին: Գերմանական ակումբի կազմում անցկացրած 140 խաղում նա դարձել է 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ: