211652_close_icon
views-count1323 դիտում article-date 07:38 18-07-2015

ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը. ՀԺ

Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել, իսկ նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար, գրում է «Հայկական ժամանակ»-ը: «Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ, սակայն նման հաշվարկը արվել է մասնավոր տրանսֆերտների հետագայում չնվազելու հույսերի հիման վրա: Սակայն այդ կանխատեսումից հետո վերացվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ինչը էական բացասական ազդեցության կունենա Ռուսաստանի նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների վրա, իսկ դա էլ, իր հերթին, կբերի այդ երկրից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների նվազմանը: Սա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը»,–եզրակացնում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր