211652_close_icon

Բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ ռիսկային խմբում է, եթե քայլեր չձեռնարկվեին, հիմա բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ. Տիգրան Ավինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4509 դիտում article-date 15:44 13-04-2020
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման որոշումը: Հիմնական զեկույցով հանդես է գալիս փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, փոխանցում է [url=https://https://www.tert.am/am/news/2020/04/13/Avinyan/3262373?fbclid=IwAR1E-OcuLW5tGAV6ib0ehF4ECAgKw4qjVh4cq6xLnxER8QRYlG-_iPvcUF4]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամսիներ անց, եթե ոչ մեկ տարի անց: Ավինյանն ընդգծեց, որ պետությունների կողմից ձեռնարկումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն: Ըստ Ավինյանի՝ ՀՀ-ում շատ կարևոր է ժողովրդագրական պատկերը: «Բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ ռիսկային խմբում է, ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից, քրոնիկ հիվանդություների մասով երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77 418 է, սրտի իշեմիկ հիվանդություն՝ 71 025 քաղաքացի, հիպերտենզիա՝ 145 408, ընդ որում, հիվանդությունների թվերը միայն հայտնի, գրանցված դեպքերն են: Ամենաառիսկային գոտում են գտնվում այն անձինք, որոնք ունեն մի քանի քրոնիկ հիվանդոություն և գտնվում են բաձր տարիքային խմբում»,- ասաց Տիգրան Ավինյանը: Պարետը մի քանի փաստ ներկայացրեց ՀՀ-ում աշխատանքի և զբաղվվածության վիճակի վերաբերյալ. «Գրանցված աշխատողների թվով ամենաշատ աշխատողներ ունեցող ոլորտներն են կրթությունը, առևտուրը և մշակվող արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 110 հազար, 110 179 աշխատող և 104 270 մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում. 68 506 գրանցված աշխատող՝ մշակվող արդյունաբերության ոլորտում: 15-ից 75 տարեկան աշխատանքային ռեսուրսների զբաղված բնակչության ավելի քան 50 տոկսը առևտրի և ծառայությունների ոլորտում է, զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են 137 հազար մարդ»,- ասաց նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/13/Avinyan/3262373?fbclid=IwAR1E-OcuLW5tGAV6ib0ehF4ECAgKw4qjVh4cq6xLnxER8QRYlG-_iPvcUF4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր