211652_close_icon

2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»

views-count3132 դիտում article-date 11:10 09-03-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալներով՝ 2016 թվականին ՀՀ համախառն ներքին արդյունքի աճը, կամ որ նույնն է՝ տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս ընդամենը: ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 5 տրիլիոն դրամից քիչ ավելի: Զարգացող երկրների համար ՀՆԱ-ի այսպիսի աճը որպես աճ չի դիտարկվում, այսինքն, համաշխարհային չափանիշներով մեր տնտեսությունը 2016 թ. ընդհանրապես չի աճել: Հիշեցնենք, որ տարեվերջին կանխատեսվում էր գոնե 0.5 տոկոսի աճ: Այս տարվա համար կառավարության ներկայացուցիչները կանխատեսում են ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ, իսկ Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ աճը չի գերազանցի 3.2 տոկոսը: Այս տարվա համար տնտեսական աճ ապահովելու միակ հույսը կապվում է օտարերկրյա ներդրումների կտրուկ աճի հետ, ինչի նախանշանները գոնե այս պահին դեռ չեն երևում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր