211652_close_icon
views-count2962 դիտում article-date 17:30 01-06-2017

Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան

«Այս տարի նախատեսել են 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն ջանքեր են գործադրելու, որ մի փոքր ավելի բարձր լինի, ինչը լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Վարդան Արամյանն ասաց, որ ապրիլ ամսին 107.5 միլիարդ դրամի հարկեր են հավաքագրվել և ակնկալում են տարվա կտրվածքով հավաքագրել 1 տրիլիոն 197 միլիարդ դրամ։ Նա ընդգծեց՝ հետագա տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճ են նախատեսում՝ 4.7-ից մինչև 5.7 տոկոս։ Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ Վարդան Արամյանն ասաց, որ առաջին եռամսյակի ուղղակի ներդրումների ցուցանիշը հրապարակվել է և ունեն շուրջ 30 տոկոսանոց աճ: «Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարի առաջին եռամսյակում կազմել են 14 միլիարդ 900 միլիոն դրամ, այս տարի շուրջ 5 միլիարդ դրամով ուղղակի օտարերկրյա ներդրումների աճ ունենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր