Հունաստանին արված Եվրամիության առաջարկներն այլևս սպառված են. Անգելա Մերկել
Շաբաթ օրը եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը կարող է որոշիչ լինել Հունաստանի համար, ԵՄ-ի հգագաթաժողովի ամփոփիչ արդյունքներից հետո ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:
Վերջինիս խոսքով՝ Հունաստանին առաջարկվող ֆինանսական աջակցությունն արդեն սպառվել է և Եվրամիությունը չի կարող այլևս ֆինանսական առաջարկներ անել դեֆոլթի վտանգի առաջ հայտնված երկրին:
Մերկելը խուսափեց պատասխանել հարցին, թե հնարավոր է, արդյոք, որ նախարարները սպասվող հանդիպմանը քննարկեն Հունաստանի համար Բ պլան, որպեսզի այդկերպ խուսափեն դեֆոլթից և սահմանափակեն եվրագոտու երկրներին հասցվելիք վնասը, եթե շաբաթ օրը համաձայնության չգան: Մերկելը պատասխանել է, որ ինքը հարցը չի շահարկի և կցանկանար տեսնել կնքված համաձայնագիրը: