Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին նոր առաջարկ է արել ֆինանսական օգնություն ստանալու մասին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոպական կայունացման մեխանիզմի շրջանակում և արտաքին պարտքի վերակազմավորման հաշվին ֆինանսական օգնություն ստանալու մասին վարկատուներին նոր առաջարկ է արել: Երեկոյան Եվրախումբը հեռուստախորհրդակցության ընթացքում քննարկել է այդ առաջարկը և որոշել հարցին անդրադառնալ այսօր::
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը նշել է, որ Ցիպրասի կառավարությունը փորձում է հանուն ժողովրդի ճիշտ քայլ անել` հրաժարվելով տվյալ պահին Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել 1 մլրդ 600 մլն եվրո:
Նշենք, որ կեսգիշերին ավարտվել է Աթենքին օգնություն տրամադրելու միջազգային 2-րդ ծրագրի ժամկետը: