Մահացել է հանրահայտ եգիպտացի դերասան Օմար Շարիֆը
Երեկ կյանքից հեռացել է հանրահայտ եգիպտացի դերասան Օմար Շարիֆը: Նա 83 տարեկան էր: Մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է: Հայտնի է, որ Օմար Շարիֆը արդեն 3 տարի է տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ:
Դերասանը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում: Համբավ նրան բերել է «Լոուրենս Արաբացի» ֆիլմը, որի համար նա Օսկար է ստացել` 2-րդ պլանի լավագույն դերի համար: Հայ հանդիսատեսին նա առավել հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից, որից հետո Թուրքիան արգելեց դերասանի մուտքը իր տարածք: