Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը կոռուպցիայի համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի նկատմամբ դատավճիռ է կայացրել կոռուպցիայի մեղադրանքով: Ինչպես հայտնել է հայտնել Է Associated Press գործակալությունը, նախարարների կաբինետի նախկին ղեկավարը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ դատավճիռը կապված է այն մեղադրանքների հետ, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ունի ակտիվներ, որոնք զգալիորեն գերազանցում են իր եկամուտները:
Վերջինս իրավունք ունի գանգատարկել կայացված դատավճիռը: