Մահացել է «Մայրիկ» ֆիլմի հոր դերակատար Օմար Շարիֆը
83 տարեկան հասակում կյանքից հեռացել է եգիպտացի աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆը:
Շարիֆը հայտնի էր որպես արևելքից առաջին դերասանը, ով հաջողության էր հասել Հոլիվուդում: Նա հայտնի էր Բարբրա Սթրեյզանդի հետ «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կատակերգությունից, այնպիսի դասական կինոդերերից, ինչպիսիք են Լորենս Արաբացին և Դոկտոր Ժիվագոն:
Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար (1991թ.) Օմար Շարիֆին արգելել էին մուտք գործել Թուրքիա։


