211652_close_icon

Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան

views-count1981 դիտում article-date 18:24 25-12-2025
83 տարեկան հասակում մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան։ Այս մասին հայտնում է Պուշկինի անվան թատրոնը։

«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել, կյանքից հեռացել է Վերա Վալենտինովնա Ալենտովան։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտը անսահման է», – ասվում է թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ալենտովան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում գլխավոր դերակատարման շնորհիվ։

Նմանատիպ նյութեր