Կիմ Չեն Ինի հրամանով, մահապատժի է ենթարկվել կրիաների ֆերմայի կառավարիչը
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հրամանով, մահապատժի է ենթարկվել կրիաների ֆերմայի կառավարիչը: Մայիսին Կիմ Չեն Ինը անձամբ էր այցելել ֆերմա, որը հիմնել էր իր հայրը` Կիմ Չեն Իրը:
Առաջնորդը քննադատել էր կառավարչի աշխատանքը: Հյուսիսային Կորեայի ղեկավարին հատկապես զայրացրել էր այն փաստը, որ կրիաների ջրամբարներում բավարար ջուր և կեր չեն եղել: