211652_close_icon
views-count2403 դիտում article-date 17:57 08-07-2015

Հենրիխ Մխիթարյան. Կոստայի համար «Բավարիայում» դժվար է լինելու

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Դուգլաս Կոստայի հեռանկարները նոր թիմում՝ «Բավարիայում»: Ըստ Մխիթարյանի, Կոստայի համար դժվար կլինի տեղ գրավել մյունխենցիների հիմնական կազմում: «Բավարիայում» շատ են ուժեղ խաղացողները և Կոստայի համար հեշտ չի լինի: Բայց ես վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի ամրապնդվի թիմում: Կոստան հրաշալի ֆուտբոլիստ է՝ բարձրակարգ տեխնիկայով: Նա բավական արագ է գործում և նրա խաղն ինձ դուր է գալիս», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչև «Բորուսիա» տեղափոխվելը Կոստայի հետ միասին հանդես է եկել ուկրաինական ակումբում:

Նմանատիպ նյութեր