11529 դիտում
18:42 20-05-2017
Հենրիխ Մխիթարյան. Սա իմ կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ թիմը պետք է հաղթի Եվրոպայի Լիգայի եզրափակիչում:
«Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլ նաև պարտավոր են հաղթել Եվրոպայի Լիգայում: Դա Չեմպիոնների լիգա դուրս գալու մեր շանսն է: «Մանչեսթեր Յունայթեդը» այն թիմը չէ, որը երեք տարի անընդմեջ պետք է խաղա Եվրոպայի լիգայում:
Դա իմ կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու: Չեմ ցանկանում բաց թողնել այդ հնարավորությունը: Մտածում եմ այդ խաղում միայն հաղթելու մասին:
Եթե հաղթենք Եվրոպայի Լիգայում, ապա դա գերազանց մրցաշրջան կլինի մեր համար, քանի որ մենք արդեն նվաճել ենք երկու տիտղոս, և սա կլինի երրորդը:
Ես չեմ նյարդայնանալու: Գիտեմ, թե ինչպես հաղթահարել ճնշումը, ինչպես պատրաստվել այդ խաղին: Պետք է պարզապես ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ ենք:
Տեսել եմ «Այաքսի» մի քանի հանդիպում: Դա երիտասարդ թիմ է՝ հիանալի խաղացողներով: Կարող եմ ասել, որ նրանք շատ ագրեսիվ են: Նրանք խաղալու են իրենց բնորոշ ֆուտբոլը», ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
23929 դիտում
19:58 04-02-2018
Արոն Ռեմզի. Սա իմ ամենահիշարժան խաղերից մեկն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2076 դիտում
01:17 16-05-2014
«Ռեալ»-ի հետ խաղը կյանքիս անհաջող պահերից մեկն էր. Հենրիխ Մխիթարյան
1466 դիտում
09:17 28-05-2021
Մայիսի 28-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2896 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2269 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2233 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի