«Տոտենհեմի» խաղացողը կարող է 10 խաղով որակազրկվել մատը Կոստայի աչքը մտցնելու համար. տեսանյութ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն կարող է ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել 10 խաղով:
«Չելսիի» հետ հանդիպմանը (2:2) առաջին խաղակեսի վերջում Դեմբելեն մատը փորձել է մտցնել մրցակցի հարձակվող Դիեգո Կոստայի աչքը: Մրցավար Մարկ Կլատենբոււրգն ու նրա օգնականները այդ միջադեպը չեն նկատել, սակայն այն ֆիքսել էին տեսախցիկները:
Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան այդ դրվագը որակել է որպես բացահայտ ագրեսիվություն և այն համեմատում է «Լիվերպուլի» նախկին խաղացող Լուիս Սուարեսի վարքագծի հետ, որը մրցակցին կծելու համար 2013թ. որակազրկվեց 10 խաղով: