Հենրիխ Մխիթարյան. Սա անհավանական տարի է լինելու. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/06/89791/]տեղափոխման[/url] պատճառներին:
«Մոուրինյոն պատճառներից մեկն էր, որ ես ընտրեցի Մանչեսթերը, բայց, իհարկե, թիմն էլ, քանի որ այն ամենամեծ ակումբն է աշխարհում: Չէի կարող հրաժարվել նման առաջարկից և ուրախեմ այստեղ հայտնվել:
Կարծում եմ, տարին անհավանական կլինի, իսկ ինձ համար Ռունիի, Իբրահիմովիչի և թիմի մյուս աստղերի հետ խաղալը բացառիկ հաճույք կլինի:
Հետադարձ հայացք գցելով, կարծում եմ, որ շատ երկար ճանապարհ եմ անցել մինչև այստեղ, սակայն սա դեռ գագաթնակետը չէ: Ես կարող եմ ավելի ուժեղ լինել և ուրախ եմ, որ կյանքում ամեն ինչ, իմ կարծիքով, անում եմ ճիշտ` քայլ առ քայլ շարունակելով ճանապարհս:
Ես երբեք չեմ խաղացել «Օլդ Տրաֆորդում», սակայն կարծում եմ, որ այն աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է, և իմ համար հետաքրքիր կլինի խաղալ այստեղ», ասել է Մխիթարյանը: