211652_close_icon
views-count3556 դիտում article-date 14:04 07-07-2015

Հայտնի ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ղարաբաղում

Հայտնի ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը` ընտանիքի հետ 3 շաբաթ առաջ լքել է Ռուսաստանը և բնակություն հաստատել Ղարաբաղում: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները` վկայակոչելով նրա տեղակալ Պոլինա Սիրոտային: Նրա խոսքով, գործարարի տնտեսությունն ու տեխնիկան վաճառքի են հանվել: «Նա շատ լուրջ խնդիրների առջև է կանգնել: Պարոն Ստերլիգովը շտապ հեռացել է Ռուսաստանից»: Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, տեղակալը չի պարզաբանել. նշել է միայն, որ խոսքը ֆինանսականի մասին չէ: Այնուամենայնիվ, ռուս գործարարին պատկանող հացի փուռն ու կաթնամթերքի գործարանը շարունակում են աշխատել: Շաբաթ օրը գործարարի պաշտոնական կայքում տեղադրվել են նրա տան զմռսած պատուհանների լուսանկարները: Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով գործարարի շրջապատից մարդկանց, նշում են, որ Ստերլիգովը բարձրաստիճան թշնամիներ է ձեռք բերել: Հարկ է նշել, որ արտասովոր մարդու համբավ ունեցող գործարարը հայտնի է դարձել 90-ականներին, երբ հիմնել է «Ալիսա հոլդինգը»: Գերման Ստերլիգովը ակտիվորեն զբաղվել է նաև քաղաքականությամբ: Եղել է Կրասնոյարսկի մարզպետի թեկնածու, պայքարել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ 2004 թ-ին առաջադրել է իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահի պաշտոնում: 2005թ-ին վաճառելով Ռուբլյովկայի իր բնակարանը` հողամաս է ձեռք բերել մերձմոսկովյան Մոժայսկի շրջանում և զբաղվել բացառապես տնտեսական գործունեությամբ:

Նմանատիպ նյութեր