Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Շենչժենում երկկողմ հանդիպում են անցկացրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Երկու նախագահների զրույցն ընթանում է Շենչժենի միջազգային փոխանակումների կենտրոնում։ Երկկողմ հանդիպումից առաջ առաջնորդները մասնակցել են ԱԽՏՀ գագաթնաժողովի լիագումար նիստին։ Զրույցի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ այն օգտակար և բովանդակալից կլինի։
Պուտինն ու Թրամփն արդեն կարճ զրուցել էին նախօրեին՝ ԱԽՏՀ առաջնորդների լուսանկարահանման արարողությունից առաջ։ Այդ ժամանակ նախագահները Սի Ծինփինի ներկայությամբ ողջունել էին միմյանց և մի քանի խոսք փոխանակել։
Ավելի ուշ՝ հինգշաբթի օրը, նախատեսվում է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջին հանդիպումը։