2300 դիտում
10:11 04-06-2014
ՀՀ 9-ը քաղաքացիներ ցանկացել են բնակություն հաստատել աշխարհի ամենախստաշունչ կլիման ունեցող տեղանքներից մեկում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի ղեկավարի մամլո ծառայությունից «Ռեգնում» գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի 9-ը քաղաքացիներ «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում ցանկություն են հայտնել բնակություն հաստատել այդ օկրուգում:
Ստացված 9 դիմումներից 4-ի վերաբերյալ արդեն դրական պատասխան է տրվել:
Սա ուշագրավ է նրանով, որ Յամալո-Նենեցյան օկրուգը համարվում է ամենախստաշունչ կլիման ունեցող տարածաշրջաններից մեկը աշխարհում: Այստեղ 8 ամիս անընդմեջ ձմեռ է, և ջերմաստիճանը իջնում է մինչև -70 աստիճան: Ամռանը մոծակների ժամանակն է։ Մոծակները այնքան շատ են ու ագրեսիվ, որ դրանց խայթոցներից եղջերուները ուղղակի սատկում են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12778 դիտում
11:50 27-06-2014
Ինչու՞ է տարիներ առաջ Դոն Պիպոն հեռացել Հայաստանից ու բնակություն հաստատել Իտալիայում
3814 դիտում
14:04 07-07-2015
Հայտնի ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ղարաբաղում
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»