211652_close_icon
views-count2227 դիտում article-date 11:26 10-07-2015

«Արի տուն» ծրագրով եկած երեխաները ասել են, որ չէին ցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում. ՉԻ

«Մինչ Հայաստանի երիտասարդությունը երկրում ստեղծված անելանելի վիճակից ելնելով բռնել է արտագաղթի ճանապարհը, մեր տեղեկություններով, երեկ Խոր Վիրապ են այցելել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած «Արի տուն» ծրագրի հրավերով Հայաստանում գտնվող մեր երիտասարդ սփյուռքահայ հայրենակիցները», գրում է «Չորրորդ իշխանությունը»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, նրանք նշել են, որ թեեւ իրենց երազանքը միշտ եղել է հայրենիքը տեսնելը, սակայն իրենց զգացածը էականորեն տարբերվում է սեփական պատկերացումներից: Երիտասարդները խոսել են այն մասին, որ իրենք Հայաստանում գոյատեւում են սեփական միջոցներով: Նրանցից ոմանք խոսել են այն մասին, որ ապրում են հայ ընտանիքներում, սակայն իրենց ապրուստը հոգում են իրենց հարազատները: Երիտասարդները նշել են նաեւ, որ չէին ցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում, մինչդեռ մինչ այցը երազել են Հայաստանում բնակվելու մասին:

Նմանատիպ նյութեր