525 դիտում
20:38 06-07-2015
Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել
Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում քիչ առաջ հացադուլ է հայտարարել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հացադուլն անժամկետ է, բայց պահանջը ոչ թե իշխանություններին է, այլ ցանկանում է, որ քաղաքացիները միավորվեն Ազատության հրապարակում, որ միասնական պայքարեն իշխանությունների դեմ:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 10 օրից ավելի նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր, ինչից հետո ցուցարարները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ նրանք հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
17:27 22-11-2014
Դավիթ Սանասարյանը հացադուլը դադարեցրեց, իսկ հերոս տղաների մասին խոսելու ընթացքում չկարողացավ զսպել արցունքները
3798 դիտում
18:20 19-08-2016
Դավիթ Սանասարյանը ևս ազատ արձակվեց գրավի դիմաց
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը