211652_close_icon
views-count4675 դիտում article-date 22:26 04-07-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում հրահրել. Վալերի Օսիպյան

Բաղրամյան պողոտայի ցուցարարները արհեստականորեն ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ ոստիկանության հետ բախում հրահրեն: Ինչպես փոխանցում է[url=https://shamshyan.com/hy/] SHAMSHYAN.com-[/url]ի թղթակիցը, այս մասին ասաց Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը, արձագանքելով ցուցարների ցուցարարների վերջնաժամկետին, որ եթե իշխանությունները մինչեւ երկուշաբթի իրենց երեք պահանջներից գոնե մեկը չկատարեն, աղբամանները ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու դեպի նախագահական: Վալերի Օսիպյանի խոսքով, իրենք դա դույլ չեն տալու: Ինչպես նաեւ նշեց, որ ցուցարները այդ քայլով ցանկանում են բախում հրահրեն, որ դատարկված պողոտան նորից քաղաքացիներով լցնեն: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր