211652_close_icon
views-count5029 դիտում article-date 21:50 27-06-2015

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` գիշերը Բաղրամյան պողոտայի հավաքը ցրելու հնարավորության մասին

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չգիտի` գիշերը ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի ցույցը կցրի՞, թե՞ ոչ: Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց Վալերի Օսիպյանը` արձագանքելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը գիշերը փորձի ցույցը ցրել: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Օսիպյանն ընդգծել է, որ հավաքը խաղաղ է, բայց ապօրինի, միաժամանակ հավելել. «Ինչի՞ եք ասում ցրել: Դադարեցնել: Ոստիկանությունը մի քանի տարբերակ ունի»: Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ ասաց, որ քիչ անց հավաքի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն կտարածի: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր