Ցուցարարները Բաղրամյան պողոտայում բացականչում են` «Օսիպյան, հեռացիր»
Բաղրամյան պողոտայում ցուցարարները բացականչում են` «Օսիպյան, հեռացիր»:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցուցարարները բորբոքվեցին Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանի եւ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի այն հորդորներից, որ բարձրախոս չտեղադրեն:
Սակայն նրանք սկսեցին երգեր միացնել եւ բացականչել` «Օսիպյան, հեռացիր»: Տեղում նաեւ ոստիկանական ուժեր կան, իսկ ցուցարարների թիվը նախորդ օրերի համեմատ` ավելի քիչ:
Վ. Օսիպյանը նաեւ դժգոհեց, որ տարածքում շատ են հարբածները:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։