4954 դիտում
12:00 28-06-2015
Վալերի Օսիպյանը հորդորեց մինչեւ 23.00-ն ազատել Բաղրամյան պողոտան եւ նախազգուշացրեց, որ բոլոր ցուցարարները ոստիկանության տեսադաշտում են
Կան քաղաքական կազմակերպություններ, որոնք ցուցարարներին ցանկանում եմ սխալ ճանպարհով տանել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Մենք էլ ենք արդարացի պահանջի կողմնակից եւ կարծում, որ նախագահի հայտարարությունը հաղթանակ է: Շնորհավորում եմ բոլորիս, այդ թվում` ոստիկաններին: Սա բոլորիս հաղթանակն է: Ճիշտ է, մենք ապաքաղաքականացված կառույց ենք եւ քանի որ այս շարժումը քաղաքական չէ` մենք մեզ նման հայտարարություն թույլ ենք տալիս»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նա ցուցարարներին հորդորեց` կամ վերադառնալ Ազատության հրապարակ, կամ մեկ այլ վայր ընտրել, որ չի փակի ճանապարհը: Հակառակ դեպքում` օրենքի սահմաններում, ոստիկանությունը կօգտագործի ամեն ինչ, որ Բաղրամյան պողոտայում վերականգնվի բնականոն ընթացքը:
Նրա խոսքով, բոլոր ցուցարարները ոստիկանության տեսադաշտում են եւ տիրապետում են օպերատիվ իրավիճակին:
Վ. Օսիպյանի խոսքով, շատ են տարածքի բնակիչների կողմից դժգոհությունները, որ 23.00-ից հետո չաղմկեն:
Վ. Օսիպյանը արձագանքելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցին` ասաց, որ եթե իրենց նպատակը հավաքը ցրելը լիներ` վաղուց կանեին: Միաժամնակ ավելացրեց, որ այն, ինչ ցուցարարները պահանջում են` պահանջում են նաեւ իրենց համար և ասաց, որ ունենք հիանալի երիտասարդություն եւ համակարգող խումբ:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր` հունիսի 28-ին, 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ -մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային