Սաուդյան Արաբիայի արքայազնն իր ամբողջ կարողությունը կուղղի բարեգործությանը
Սաուդյան Արաբիայի արքայազն, միլիարդատեր Ալ-Վալիդ իբն Թալալը հայտարարել է, որ մտադիր է ամբողջ կարողությունը` 32 մլրդ դոլար, տարիների ընթացքում ուղղել բարեգործությանը:
Նա խոստացել է առաջիկա տարիներին գումարը փոխանցել իր բարեգործական հիմնադրամին, որը միջոցները կբաշխի առողջապահության, տարերային աղետների հետևանքների վերացման և կանանց իրավունքների համար պայքարի ոլորտների միջև: