Շվեդիայի արքայազնն իր երեխաներին մետրո նստել և հերթ կանգնել է կսովորեցնի
Թագավորական ընտանիքի անդամներից մեկը հայտարարել է, որ Շվեդիայի արքայազն Դանիել Ուեսթլինգը պատրաստվում է իր երկու երեխաներին սովորեցնել օգտվել մետրոյից և հերթ կանգնել: Այդ մասին գրում է Interfax-ը:
«Երեխաները պետք է կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից առհասարակ»,- ասել է արքայազնը:
Դանիել Ուեսթլինգը, որը ստացել է Նորին թագավորական մեծություն Շվեդիայի Արքայազն Դանիել տիտղոսը, Շվեդիայի թագավորական ընտանիք է մտել 2010-ին՝ ամուսնանալով շվեդական արքայադուստր Վիկտորիայի հետ