Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրամիության գագաթնաժողովում, հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ընդգրկվի Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում:
BBC-ի փոխանցմամբ՝ Մերկելը նշել է նաև, որ խաղաղ գործընթացին նաև պետք է մասնակցեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և այդ հարցում դերակատարում ունեցող տարածաշրջանային այնպիսի պետություններ, ինչպիսիք Իրանը և Սաուդյան Արաբիան են:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարեց, որ չի ընդունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի նախագահի հետ համագործակցելու մասին կոչը: