Վեցնյակը հաստատել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնություն կնքելու վճռակականությունը
Հունիսի 23-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագետները հաստատել են Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնություն կնքելու վճռակականությունը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Թեհրանի հետ «վեցնյակի» ֆորմատով (ներառյալ Գերմանիան) բանակցություններին մասնակցող ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչները հայտարարել են ԱԽ նիստին:
Նրանք ընդգծել են գործարքի կարևորությունը, որը կապահովի Իրանի կողմից խաղաղ ատոմ յուրացնելու իրավունքը և կհանգեցնի նրա դեմ պատժամիջոցները հանելուն: