211652_close_icon
views-count1492 դիտում article-date 15:40 23-06-2015

Իրանը անվստահություն է հայտնել, որ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը ժամանակին կկնքվի

Իրանը և Արևմուտքը դեռ որոշ անհամաձայնություններ ունեն համապարփակ համաձայնագրի որոշ կետերի հետ կապված և դժվար թե դրանց լուծումը գտնվի մինչև սահմանված ժամկետը՝ հունիսի 30-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ազագային հանձնաժողովի ներկայացուցիչ Հոսեին Նագավի Հոսեյնին: «Հաշվի առնելով այդ լուրջ տարաձայնությունները՝ դժվար թե մենք որևէ համաձայնության գանք մինչև սահմանված ժամկետը: Սակայն գործարքի կնքումը չի կարելի անվանել անհնարին»,-ասել է նա և ընդգծել, որ չնայած հարցի շուրջ ունեցած տարբեր հայացքներին՝ բանակցող կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ:

Նմանատիպ նյութեր