60526 դիտում
15:11 24-06-2015
Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, շնորհակալություն է հայտնում պայքարող երիտասարդներին և ՀՀ քաղաքացիներին սենսացիոն կոչ անում 10 օրով հրաժարվել էլեկտրաէներգիայից՝ հարվածն ուղղելով Բիբինի գրպանին և ոչ միայն
Յուրաքանչյուր ծնունդ պայքարով է լույս աշխարհ գալիս: Կյանքը ինքը պայքար է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա պայքարող սերնդին՝ իրենց տեսակի համար: Ճիշտ է, ծայրահեղականներ կան մեջները, բայց առողջ կորիզը մեծամասնություն է կազմում եւ ուրախանում եմ նրանցով: Ու նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում հայի այդ տեսակի համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր, գործարար, ազատամարտիկ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ծավալվող զարգացումներին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Աղաբաբյան, համոզված եմ՝ հետեւում եք վերջին օրերի զարգացումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ընդվզումներին: Հետաքրքիր է, թե որպես իշխանությունը ներկայացնող պատգամավոր, գործարար եւ, վերջապես, որ ամենակարեւորն է, որպես քաղաքացի, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
[/b]
-Նախ սկսեմ նրանից, որ մարդը պայքարով է ծնվում: Ու դրանից հետո էլ՝ կյանքը գոյության կռիվ է: Մարդ պետք է պայքարի թե՛ իր անձի, թե՛ ամբողջության համար: Կոնկրետ այս պայքարի մասով էլեկտրաէներգիան առանձին միավոր է, դա պետության հետ կապ չունի: Ավելին, մասնավորի տերը ռուս է: Այսինքն՝ այս բողոքով ժողովուրդը պայքարում է իր գոյության, սոցիալական վիճակի համար եւ ես դա ընդունում եմ: Բայց այս պայքարը պետք է ձեւեր ունենա: Օրինակ, նախագահի, վարչապետի մոտ գնալու տարբերակը այս դեպքում համարում եմ սխալ: Իհարկե, դրա այլընտրանքը կա եւ շատ են: Օրինակ, ազգովի շատ են ցուրտ ու մութ օրեր ապրել, կարող ենք այս դեպքում էլ ազգովի 10 օր լույս չվառել: Եթե մենք հաշվում ենք, ապա 7 դրամով բարձրացնելու դեպքում օրվա ընթացքում 100 միլիոն դրամի շահույթ են ապահովելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թիվ է: Այսինքն, իրենք մեր գրպանին են ցանկանում հարվածել՝ մենք էլ իրենց գրպանին կհարվածենք:
[b]-Կարծիքներ կան, թե ժողովրդին դրսի ուժերն են նման ընդվզման հրահրում:
[/b]
-Ճիշտ է, ռուսներն ասում են, թե ամերիկացիներն են հրահրում: Ինչո՞ւ, որովհետեւ սեփականատերը իրենք են, բա ամերիկացիների վրա պետք է գցեն, բա ի՞նչ պետք է անեն: Այս պայքարի իմաստը պետք է շատ ճիշտ ըմբռնել: Մենք պայքարում ենք մեզ համար: Մենք ոչ ոքի դեմ չենք պայքարում: Սա մե՛ր պայքարն է: Այստեղ ոչ պետությունը կապ ունի, ոչ իշխանությունը: Սա մի պայքար է, որով ժողովուրդը գոյության կռիվ է տալիս, որին ես կողմ եմ:
[b]-Պարոն Աղաբաբյան, Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, շատ համարձակ հայտարարություն եք անում: Դուք ինքներդ պատրա՞ստ եք առանց էլեկտրաէներգիայի մնալ:[/b]
-Ոչ միայն 10 օր, այլեւ 1 ամիս էլ: Այդ դեպքում էլ հնարավոր է՝ խանութների մոմը սպառվի: Ի դեպ, գործարարների համար հետաքրքիր հուշում է: Ձեր սերունդը մթի եւ ցրտի մեջ ապրեց: Եվ այն դեպքում, երբ ես կարծում եմ, որ հնարավոր էր լույս տալ, բայց չտվեցին:
[b]-Իսկ այսօրվա պայքարում Դուք դիտորդի՞ դերում եք, թե՞ Ձեր մասով եւս պայքարում եք եւ ինչպե՞ս: Երեկ շատ պատգամավորներ միացան բողոքի դուրս եկած քաղաքացիներին: Հնարավո՞ր է, որ այսօր էլ Դուք միանաք նրանց:[/b]
-Ես միշտ էլ նրանց հետ եմ: Եթե այս երկրում կա պայքար, իմացե՛ք, որ ես պայքարի մեջ եմ:
[b]-Դա Ձե՞ր տեսակետն է, թե՞ կուսակցության:
[/b]
-Դա իմ անձնական տեսակետն է: Ես այս պահին պայքարում եմ: Ավելին, զարմանում եմ, թե մարդն ինչպես կարող է պայքարի մեջ չլինել: Ասեմ նաեւ, որ այստեղ իշխանությունը կապ չունի, բայց իմ կարծիքով՝ իշխանությունն էլ պետք է ժողովրդին միանա:
[b]-Իսկ իրավապահների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում: Ցուցարարներին բերման ենթարկելը, բռնության դիմելը: Նույն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ ասաց, թե շոգ է եղել, ջրցան մեքենաներով ջուր են շփել: Դուք ե՞ւս այդ կարծիքին եք, որ իրավապահների նման գործողությունները ճիշտ են:
[/b]
--Յուրաքանչյուր պայքարի, շարժման մեջ գոյություն ունեն ծայրահեղականներ: Այսինքն՝ չտիրապետելով պայքարի ձեւերին եւ մեթոդներին՝ կարող են գնալ ծայրահեղության:
[b]-Իսկ պայքարը մեր երկրում արդյունք տալի՞ս է, թե՞ ոչ: Եկենք վերջին ժամանկները հիշենք, բացի տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարից. Է՞լ ինչ բողոքներ են դրական արդյունք տվել:
[/b]
-Մեր ժողովուրդը պայքարող ժողովուրդ է: Եկեք Ցեղասպանության օրինակը բերեմ: Տեսեք, քանի տարի է անցել, բայց մենք աշխարհասփյուռ հայության հետ մեկ մարդու նման 100-ամյակ նշեցինք եւ ցույց տվեցինք, որ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռանում ու շարունակում ենք պահանջատեր մնալ: Պայքարել՝ չի նշանակում օրեր անց արդյունքի հասնել:
[b]-Դուք ինքներդ պայքարած եւ հաղթանակած սերունդ եք ներկայացնում: Այսօրվա երիտասարդների պայքարի ջիղն ինչպե՞ս եք գնահատում: Ցանկացած պայքարում առաջին շարքերում հենց երիտասարդությունն է: Ձեր սերնդին արժանի փոխարինողնե՞ր են, թե՞ ոչ:
[/b]
-Ես նրանց հարգում եմ եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրենց տեսակի համար: Ավելին, իրենք նորն են եւ իրենք են այս դարաշրջանի տերը: Ճիշտ է, ծայրահեղականներ կան մեջները, բայց առողջ կորիզը մեծամասնություն է կազմում եւ ուրախանում եմ նրանցով: Ու նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում հայի այդ տեսակի համար: Բայց պետությունը պետք է օրենքը պաշտպանի եւ թույլ չտա, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա եւ պետք է խառնվեն: Եթե ես տանը նստած հոսանք չեմ վառում, ես օրենք չեմ խախտում, բայց եթե գնամ Օպերայի հրապարակ, իշխանությանը հայհոյեմ, դա պայքար չէ:
[b]-Իսկ ինչո՞վ էր տարբերվում ձեր ժամանակաշրջանի երիտասարդությունը այսօրվա երիտասարդությունից;
[/b]
-Դե, մեր ժամանակ դիկտատոր պետություն էր: Մեր իրավունքները մեր ձեռքը չէին՝ սովետական պետություն էր: Կոմունիստական պետությունը շատ-շատ լավ բաներ ունենալով հանդերձ՝ նաեւ բացասականը ուներ: Մեր ժամանակ այդպես պայքարել՝ նշանակում էր անպայման դատվել, բայց հայն իր տեսակով այդ պայքարում էլ հաղթեց: Իսկ այսօրվա սերունդը իր անկոտրուն պայքարով փորձում է իրեն պատկանող իրավունքը իր ձեռքում պահել: Այստեղ է, որ հայի դուխն ու պայքարը ժառանգաբար փոխանցել ու պահպանվել է, որի համար եւս ուրախ եմ եւ շնորհակալ:
[b]-Շնորհակալություն՝ անկեղծ զրույցի համար:
[/b]
-Ես միշտ անկեղծ եմ եւ շնորհակալ, որ գնահատում եք իմ անկեղծությունը:
[b]Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
6527 դիտում
22:50 28-06-2015
Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, եւս այցելեց Բաղրամյան պողոտա
158310 դիտում
12:00 31-01-2015
ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը Գագիկ Ծառուկյանին իր 22 տարվա ունեցվածքը գնելու սենսացիոն առաջարկ է անում
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են